Егише Абгарович Согомонян родился 25 марта 1897 г. в Карсе. В 1908 г. по-ступил в реальное училище, где через 2 года в школьном альманахе «Гарун» были опубликованы его первые стихотворения. Он сильно увлёкся поэзией, читая всё - от Данте и Франсуа Вийона - до русских символистов.
В 1914 г. вышел в свет первый поэтический сборник – «Три песни печально-бледной девушке...», подписью Чаренц. В начале Первой Мировой войны Чаренц всту-пил добровольцем в российскую армию и принял участие в боях за Западную Армению. Это разрушило его романтические иллюзии, и он написал реали-стичную поэму «Дантова легенда». Осенью 1916 г. Егише Чаренц поступил в московский университет им. А.Л. Шанявского.
В начале 1918 г. семья Чаренца переселяется в Майкоп. Вернувшись к семье, поэт вступил в Красную Армию и принял участие в политических событиях в Закавказье. В 1919-м Чаренц по-селился в Ереване, работал учителем, а с 1921 г. занимал пост заведующий отделом искусства в Наркоме просвещения и определил новое течение армян-ской литературы.
После смерти первой жены, в 1931 женился на Изабелле Ни-язовой, которая родила 2-х дочерей. Его сборники «Эпический рассвет» и «Книга пути», роман «Страна Наири» всегда останутся светлыми вершинами армянской тысячелетней литературы. В годы «Большого террора» был аресто-ван и обвинён в контрреволюции. Скончался поэт в 1937г. в ереванской тю-ремной больнице. В середине 1950-х гг. его бессмертные произведения навсе-гда вернули армянскому народу.
Եղիշե Աբգարի Սողոմոնյանը ծնվել է 1897 թ.մարտի 25-ին Ղարսում՝ մանր առևտրականի ընտանիքում։ 1908 թ. ընդունվել է ռեալական
ուսումնարան, որտեղ էլ հենց "Գարուն" դպրոցական ալմանախում տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները: Նա շատ է տարվել պոեզիայով, կարդալով ամեն ինչ՝ Դանթեից և Ֆրանսուա Վիյոնից մինչև ռուս սիմվոլիստներ։ 1914 թ. լույս է տեսել առաջին բանաստեղծական ժողովածուն՝ "Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ Այդ ժամանակ էլ երիտասարդ հեղինակը վերցրել է «Չարենց» գրական անունը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Չարենցը կամավոր անդամագրվել է ռուսական բանակին և մասնակցել Արևմտյան Հայաստանի մարտերին։ Դա ավերել է նրա պատանեկան ռոմանտիկ պատրանքները, և ծնել "Դանթեակամ առասպել" իրատեսական պոեմը։ 1916 թ. աշնանը Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա և ընդունվում է Ա.Լ. Շանյավսկու անվան համալսարան։ 1918 թ. սկզբին Չարենցի ընտանիքը տեղափոխվում է Մայկոպ։ Վերադառնալով ընտանիք՝ բանաստեղծը այս անգամ մտնում է Կարմիր բանակ և մասնակցում Անդրկովկասի քաղաքական իրադարձություններին՝ հայրենիքին օգտակար լինելու հույսով։ Հաջորդ տարին Չարենցը հաստատվում է Երևանում և աշխատում որպես ուսուցիչ։ Նույն թվականին լույս է տեսնում նրա "Ամբոխները խելագարված" պոեմը, որը նոր շունչ է հաղորդում հայ պոեզիային։ Միմյանց հետևից ծնվում են նրա չքնաղ երկերը և նրան դարձնում հայ ժողովրդի կուռքը։ 1921 թ. նա զբաղեցնում է ՀԽՍՀ ժողկոմի լուսավորության և արվեստի բաժնի վարիչի պաշտոնը, նոր հուն առաջնորդում հայ գրականությունը։ Առաջին կնոջը՝ իր մեծ սիրուն կորցնելուց հետո 1931-ին ամուսնանում է Իզաբելա Նիազովայի հետ, և ունենում երկու դուստր:
"Մեծ ահաբեկչության" տարիներին Չարենցը բազմաթիվ մտավորականների հետ մեղադրվում է հակահեղափոխության մեջ և ձերբակալվում։ Նրա «Էպիկական լուսաբաց», «Գիրք ճանապարհի» ժողովածուները և «Երկիր Նաիրի» վեպը միշտ լինելու են հայ գրականության բարձրագույն գագաթներից։
Բանաստեղծը մահացել է 1937-ին՝ Երևանի բանտի հիվանդանոցում։ 1950-ական թթ. կեսերին հետմահու նրա անունը մաքրվել է բոլոր պիտակներից, և նրա անմահ ստեղծագործությունը վերադարձվել է իրեն պաշտող ժողովրդին։